Առաքում
Առկա են առաքման 3 տեսակ՝
1․Փոստային առաքում
Այս տեսակի առաքումը կատարվում է անվճար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով՝ «Հայփոստ» ՓԲԸ կազմակերպության միջոցով։ Երևանի տարածքում առաքումը կատարվում է՝ 1-ից 2, իսկ Երևանից դուրս 2-ից 4 աշխատանքային օրերի ընթացքում։ «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում հնարավորություն է տրվում հետևել Ձեր պատվերի առաքման ընթացիկ կարգավիճակին, տրամադրված բեռնային համարով։ Խորհուրդ չի տրվում օգտագործել փոստային առաքման տարբերակը, այն դեպքերում, երբ անհրաժեշտ է առաքանին ստանալ հստակ օր։
2․Առաքչի միջոցով
Առաքման այս տեսակը վճարովի է, արժեքը՝ 500 դրամ։ Կարատվում է միայն Երևանում, նույն կամ հաջորդ օրը, կախված պատվերի ձևակերպման ժամից։
3. Առաքում Onex Locker - ի միջոցով
Առաքման այս տեսակը վճարովի է, արժեքը՝ 200 դրամ։ Կարատվում է միայն Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 2-4 աշխատանքային օրվա ընթացքում, կախված պատվերի ձևակերպման ժամից։
Լոքերների քարտեզ
Վճարում և վճարման միջոցներ
Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները՝ IDram, ArCa, Visa և Master Card։ Առկա է նաև «վճարել տեղում» տարբերակը, որը գործում է միայն առաքչի միջոցով առաքման դեպքում և հնարավորություն է տալիս առձերն կատարել վճարումը։
Արգելված առաքանի, կամ ինչ չի կարող լինել արկղում
Արկղում չի կարող լինել՝
ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, oդաճնշիչ
զենք, ռազմամթերք, uառը զենք, էլեկտրաշոկային uարքեր և կայծահաններ, ինչպեu
նաև զենքի և հրազենի հիմնական մաuեր,
բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր,
դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր, ծխախոտներ, այդ թվում նաև էլեկտրոնային, ալկոհոլ և ալկոհոլ պարունակող ցանկացած նյութ,
գ) Կենդանիներ և բույuեր,
դ) Հայաuտանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ
Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մաuնաճյուղերի կողմից
ուղարկվողների),
ե) Սննդամթերք,
զ) Ինտիմ պարագաներ և սեռական բնույթ կրող ցանկացած իրեր,
Պատասխանատվություններ
ա) Կազմակերպությունը պատասխանատու է արկղում եղած իրի սարքին և լիարժեք լինելու համար։
բ) Պատասխանատու է կորած, չառաքված և հասցեատիրոջը չհասած պատվերի համար, եթե առաքանու մասին տեղեկատվությունը բացակայում է «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում։
գ) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, այն դեպքում, երբ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժնում կա հստակ տեղեկատվություն պատվիրված առաքանու տվյալ փոստային բաժանմունք առաքված լինելու մասին։
դ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից սխալ լրացրած պատվերի հայտի, հասցեի սխալ տրամադրման պատճառով առաքանին երրորդ անձին ուղարկվելու կամ հանձնվելու համար։
ե) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում առաքանու այն ուշացումների համար, որոնք տեղի են ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի ոչ ճշգրիտ աշխատանքի հետևանքով։
Ապրանքի փոխանակում և գումարի վերադարձ
Պատվիրատուն իրավասու է պահանջել գումարի վերադարձ կամ ապրանքի փոխանակում եթե արկղի պարունակությունը չի համապատասխանում սույն փաստաթղթի «Արգելված առաքանի, կամ ինչ չի կարող լինել արկղում» կետի ենթաբաժիններից որևիցե մեկին։
Կազմակերպությունը չի փոխանակում միայն արկղում առկա իրը, այլ տրամադրում է պատվիրատուին ամբողջովին նոր Something: